Ներքին 3 տարի առաջ - 14:17 26-11-2022

Ինչ արժի ամանորյա երեկոն ռեստորաններում

Վերջին տարիներին Նոր տարին Հայաստանում, բացի ավանդական՝ միմյանց տուն հյուր գնալու ավանդույթից, դարձել է նաև որևէ վայրում մեծ խնջույք կազմակերպելու առիթ: Հայերի մի մեծ հատված, որն ավելի ավանդապաշտ են, նախընտրում են Ամանորը դիմավորել տանը, իսկ ահա մյուսները` ռեստորանում կամ ժամանցի այլ վայրերում:

Oragir.News-ը զրուցեց Հանրապետության մի քանի ռեստորանային համալիրների աշխատակիցների հետ` պարզելու համար, թե դեկտեմբերի 31-ի գիշերն ինչպիսի գնային քաղաքականություն է գործում նրանց մոտ:

«Փարավոն» ռեստորանային համալիրում արդեն սկսել են ամանորյա ամրագրումները, զանգեր ունեն, բայց նախորդ՝ 2020 թվականից առաջվա ցուցանիշների համեմատ ակտիվությունը զգալի նվազել է։

«Այդ գիշեր ունենք համերգային ծրագիր մեր իսկ բենդով երեժշտական և հրավիրված երգիչ ունենք»,- հայտնեցին ռեստորոնային համալիրից։

Խոսելով արժեքից ասացին, որ արժեքը սկսվում է 40.000-ից և հասնում մինչև 60.000 սա ներառում է սնունդը, խմիչքը և ծրագիրը։

«Արքայաձոր» ռեստորանային համալիրից Oragir.News-ին հայտնեցին, որ Ամանորի գիշերը չեն աշխատելու ամրագրումներ չեն ընդունում, պատճառը չնշեցին։

«Բելաջիո» ռեստորանային համալիրում էլ ասացին, որ այդ օրվա հետ կապված հստակ որոշումներ չունեն։ Խոսելով նախորդ տարիների ամանորյա միջոցառումներից, մեզ հայտնեցին, որ մեկ անձի մուտքն արժեցել է 45-50.000 դրամ, որի մեջ մտնել է տոնական սեղանը, միջոցառումները։

«Փարվանա» ռեստորանային համալիրից էլ մեզ տեղեկացրին, որ Ամանորի հետ կապված ներկա պահին ամրագրումներ դեռ չունեն, նշեցին, որ երբ զանգեր լինեն, հետաքրքրվեն ամրագրումներ կանեն։

«Մենք նորմալ, մեր սովորական գրաֆիկով աշխատելու ենք, եթե ամրագրումներ լինեն՝ կամրագրենք։ Ներկա պահին մենք Ամանորի հետ կապված գծած գրաֆիկ չունենք»,- հայտնեցին ռեստորանային համալիրից։

«Հարսնաքար» ռեստորանային համալիրից էլ Oragir.News-ին պատասխանեցին. «Մենք դեռ չենք որոշել Նոր տարի անելու ենք, թե ոչ, հնարավոր է՝ չանենք»։

Հարցին, թե նախորդ տարիներին աշխատե՞լ եք ամանորյա գիշերը, պատասխանեցին. «Այո, բայց ոչ պատերազմից հետո, 20թ-ի դեկտեմբերի 31-ին չենք աշխատել միանշանակ, 21-ին աշխատել ենք։

Նախորդ տարիներին մեզ մոտ մուտքավճար է եղել 15.000 դրամ, հետո նայած մենյուի, ամանորյան ծրագրեր էլ են լինում»։

«Ֆլորենս» ռեստորանային համալիրից էլ մեզ պատասխանեցին, որ ակտիվություն իհարկե ունեն, ամանորյա ծրագիր էլ ունեն, պարային շոու ծրագիր, կենդանի երաժշտություն։ Արժեքը 55, 65, 75 հազար է կախված տեղերից։

«Ջոս» համալիրից էլ ասացին, որ հետաքրքրվողներ լինում են, բայց գինը դեռ հստակ որոշված չէ։

«Մեցցո» ակումբում Ամանորի գիշերը մի քանի գին է գործելու՝ կախված տեղերից 15, 20 և 30 հազար դրամ: Ակումբում կգործի ամանորյա ծրագիր, որը կմեկնարկի գիշերվա ժամը 1-ից։

«Յանս» ակումբից ել հայտնեցին, որ ակտիվությունը շատ մեծ է, զանգերը շատ են։ Բայց ամանորյա ծրագիր չունեն, գին չեն կարող նշել։ Ծրագիր սովորաբար ունենում են դեկտեմբերի սկզբին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում