Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:05 26-11-2022

Տենդերը հիմնականում շահում է այն ընկերությունը, ով ցածր գին է տալիս. Աբգարյան

Երեկ Oragir.News-ը Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից տեղեկացել էր, որ Երևանի կոնտրոնի տոնական լուսավորության աշխատանքներն իրականացնում են վրացիները և նշել, որ այն ընկերությունը, որը շահել է այս տենդերը, վրացական է։

Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային, նշեց. «Նման թեմաների շուրջ քննարկումներ չի լինում, որովհետև ավագանուն չի վերաբերում նման աշխատանքները։ Սովորաբար հայտարարվում է աշխատանքների մրցույթ՝ տենդեր ով է կատարելու և, որ ընկերությունը շահում է տենդերը, նա էլ կատարում է աշխատանքները, ենթադրում եմ, որ տենդերը շահել է վրացական ընկերությունը»։

Հարցին, թե ինչ էր պահանջվում քաղաքի տոնական լուսավորությունն ապահովող ընկերությունից, որ տեղական ընկերությունները չէին կարողանում անել, Աբգարյանն ասաց. «Մրցույթի ժամանակ դժվար է ասել՝ ինչ է պահանջվում, փաստացի, հաղթում է նա, ով տալիս է ամենացածր գինը։ Մրցույթի տրամաբանությունը դա է, ով ամենացածր գինն է տալիս, նա էլ շահում է, դա էլ հենց խնդիր է լինում, որովհետև երբեմն ամենամատչելին նաև ամենաանորակն է լինում»։

Հետաքրքրվեցինք Աբգարյանից, թե երբևէ եղել է նման դեպք, որ նորից տենդերը դրսի ընկերություն շահի, Աբգարյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, որովհետև հիմնականում շինարարական աշխատանքներ են եղել և հիմնականում տեղական ընկերություններն են իրականացրել։

Շինարարության հարցում մենք շատ մեծ ընտրություն ունենք, ընկերությունների որոնք իրականացնում են, այստեղ գուցե առանձնահատկություն կա, դրա համար վրացական ընկերությունն է կարողացել հաղթել դժվար է ասել»։

Հարցրինք Աբգարյանից, իսկ այդ աշխատակիցների տեղափոխման ծախսերը հաշվարկված նորից մատչելի տարբերակ է հանդիսանում, Աբգարյանն ասաց. «Դա փաթեթում ներառված է լինում»։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում