Մամուլ 3 տարի առաջ - 08:55 26-11-2022

ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանը կկասեցնի ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում ներքին մասնագիտական քննարկում է եղել, եւ որոշել են ոստիկանության հայցին անդրադառնալ քրեական վարույթով նախաքննության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին եւ ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին դատի տալու գործընթացին, նշել էր. «Անթույլատրելի է նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցած միեւնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում եւ իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական եւ վարչաիրավական այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միեւնույն հիմքը: Փոխանակ ոստիկանները պատժվեն ծնողներին նսեմացուցիչ կերպով գետնին տապալելու համար, դեռ մի բան էլ ոստիկանությունը ծնողներին է փորձում պատժել»:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին գնալ եւ ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Արդյունքում ոստիկանները բռնության ենթարկեցին ծնողներին, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ. 18 ծնող տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որեւէ մեղադրյալ չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում