Մամուլ 3 տարի առաջ - 08:05 24-11-2022

Վարդան Օսկանյա՞ն, թե՞ Արա Այվազյան. Ռուբեն Վարդանյանը Մոսկվայից վերադառնալուց հետո նոր նշանակումներ կանի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Արցախի կառավարության կազմում կադրային սպանդ կազմակերպվեց՝ պաշտոնանկ արվեցին բոլոր նախարարները, բացառությամբ ուժայինների, քանի որ այս բլոկը նթարկվում է նախագահ Արայիկ Հարությունյանին։ Խոսքը պաշտպանության եւ ներքին գործերի մասին է։ Իսկ նոյեմբերի 4-ին Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանն իր կաբինետն է ձեւավորում։

Եվ չնայած մի առիթով հայտարարել էր, թե չի շտապելու կադրային հարցերում, բոլորին «իր քաղաքական մշակույթում տեղավորվելու շանս է տալու», սակայն երեկ անակնկալ ազատումներ եղան։

Արցախում կարծում են, որ գործընթացներն արագ են զարգանում, ադրբեջանցիներն աննախադեպ ակտիվություն են դրսեւորում, եւ թեժացող մարտահրավերներին դիմակայելու ունակ թարմ ուժեր են պետք, կառավարման նոր մոդել։ Երեկ ազատված 9 նախարարներից 4-ը նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար՝ արտգործնախարարը, ֆինանսների, արդարադատության, քաղաքաշինության նախարարները։

Երեկ արդեն ԱԳ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի, թեպետ այլ անուններ էլ են նշում, մասնավորապես՝ Արա Այվազյանինը։ Ամեն դեպքում, դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ ամենայնի, նոր նշանակումները կլինեն առաջիկա օրերին։

Տեղեկացանք, որ Վարդանյանը երեկ Երեւան է ժամանել, այսօր մեկնելու է Մոսկվա եւ որոշ ճշգրտումներից հետո նոր կձեւավորի կաբինետը։ Արցախում չեն բացառում, որ ուժային կառույցներում եւս փոփոխություններ կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը