Ներքին 3 տարի առաջ - 22:27 23-11-2022

Ռուսաստանը զգալի անկում է ապրել տարածաշրջանում․ Լորենս Բրոերս

Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Լորենս Բրոերսն է։ Հարցազրույցի ընթացքում Բրոերսը խոսել է խաղաղության պայմանագրի՝ մինչև տարեվերջ ստորագրման հնարավորությունների մասին։

«Շատ անկանխատեսելի, աննախադեպ իրավիճակ է, բայց երկու երկրների ղեկավարության կողմից կա պարտավորությունը ստորագրելու համաձայնագիր, որը միջպետական մակարդակով կկարգավորի որոշակի խնդիրներ։ Հետաքրքիրն այն է, որ համաձայնագրի համար միջազգային միջավայրը, թերևս ավելի նպաստավոր է, քան նախկինում էր։ Ռուսաստանը փաստացի զգալի անկում է ապրել իր ազդեցության հասանելիության առումով և հակառակ որոշ վերլուծությունների, որոնք արվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ, այդ թվում՝ իմ վերլուծությանը հիմա արևմտյան տերությունները վերականգնել են իրենց դիրքերը։ Մենք տեսնում ենք Եվրամիության միջնորդության գործընթացը, որը Միացյալ Նահանգների հզոր աջակցությունն է վայելում»։

Փորձագետի կարծիքով՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են, թե դա կարող է տանել համաձայնության․ շատ անորոշ է։ Բրոերսը նկատեց, որ լավագույն բանը, որը կարող ենք անել՝ բացահայտել հնարավոր վտանգներն ու պատրաստ լինել դրանց։ Փորձագետի խոսքով՝ կա շատ հետաքրքիր միջնորդական լանդշաֆտ, որտեղ դրված են մրցակիցների առաջարկները, որոնք երբեմն բացահայտ, երբեմն էլ ենթադրաբար մրցակցում են։

«Կարծում եմ, որ բոլոր միջնորդները բախվում են մի շարք շատ էական խնդիրների։ Քննարկված առաջարկների բովանդակությունը մեզ հայտնի չէ, բայց լայն ենթադրություն կա, որ ռուսական տարբերակով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերի քննարկումը հետաձգել երկարաժամկետ ապագայի։ Սա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը կախված է հակամարտության չկարգավորված լինելուց»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում