Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:01 23-11-2022

Այդ մեքենաների խախտումները նկարողները, պարզվեց՝ փող են ստանում դրա համար. Խաչատուրով

«Կոնկրետ այդ տեսանյութի մասով ասեմ, նախ վիճաբանական հարց է, շատ կուզեի՝ փնոված լինեի, բայց այդտեղ աչքի խաբկանք էր, մենք իրենց մակարդակին չենք, որ նման որակում տանք, որովհետև հստակ չի երևում բորդյուրի վրա է կանգնած, թե ոչ, այսինքն՝ երկու ակով, կամ մի ակով մայթի վրա է կանգնած, թե ոչ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը՝ խոսելով վերջերս համացանցում տեղ գտած այն հրապարակումներից, որ որոշ վարորդներ իրենք խախտում անելով ուրիշ վարորդների կատարած խախտումներն են արձանագրում և ուղարկում պատկան մարմիններին։

«Նման դեպքում, եթե մեկին նման տեսանյութով տուգանած լինեին մեծ պռոբլեմ կլիներ, հստակ բան չէ, բայց գլոբալ իմաստով, խախտում հայտնաբերելիս պիտի էլի օրենքով սահմանված կարգով հայտնաբերվի, որը որ ենթադրում է, որ խախտում հայտնաբերողը պետք է խախտում չանի»,- նշեց Խաչատուրովը։

Ըստ իրավապաշտպանի սա կարող է հիմք հանդիսանալ, բեկանման։ «Այսինքն՝ հաստատում եմ այն, որ եթե որևիցե մեկը խախտում կատարելով այլոց խախտումն է նկարում՝ դա համ բեկանման հիմք է, համ նկարող վարորդի հանդեպ է պատասխանատվություն առաջացնում»։

Հարցին, թե չեք կարծում, որ նման որոշումներով մարդկանց թշնամացնում են՝ Խաչատուրովն ասաց. «Արդեն մոտ երկու տարի է այդ օրենքը կա, այդ երկու տարվա մեջ այդ սեկտան համալրվել է, համալրվել, մի 20 հոգի են դառել, կուսակցություններ կան՝ մարդ-կուսակցություններ, որ 10 տարի է մի հոգի է՝ ինքն ու հարևանը կուսակցության անդամ, հիմա եթե ճիշտ գաղափարախոսություն լիներ, ինձ թվում է՝ մի 20 հոգի էլ կգար կկպներ այդ գործին»։

Խաչատուրովն ընդգծեց, որ այդ խախտումներն արձանագրողների մի մասն էլ դրամական խրախուսանք են ստանում արտաօրենսդրական եղնակով։

«Լավ, այդ 20 հոգուց էլ մի հինգն են, որ անվճար են նկարում, դա էլ վերջին նորությունն էր, պարզվեց, որ փող են ստանում նկարելու համար։ Արտաօրենսդրական, ներքին կարգով, որը որ նոր է բացահայտվել, արդեն համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով»։

Դիտարկմանը, որ երբեմն այնպիսի անփութությամբ են կատարում այդ աշխատանքը, որ իրենց արած լուսանկարներում իրենք էլ են երևում նկարված մեքենաների ապակու մեջ՝ Խաչատուրովն ասաց. «Դա նկարողի խնդիրն է, քանի որ այդ չափն անցել են այդ նկարահանումներով, այսինքն՝ դրել եմ բիզնես ռելսերի վրա, մեր կողմից էլ որոշվել է այդ նկարահանողների անձն ու պատկերները հրապարակվեն, որ զուտ մարդիկ իմանան՝ ովքեր են նկարահանում սա, որ դարն է գաղտնի գործակալներ լինեն։

Ամեն դեպքում, կարծում եմ, այստեղ նկարողի և ոստիկանության, օրենսդիրի խնդիրն է, ովքեր այդ մարդկանց երաշխավորել են իրենց չերևալը, մենք էլ փորձում ենք ապացուցել, որ դա երաշխավորված չէ»։

Իրավապաշտպանն ասաց, որ այդ նկարահանողները մի քիչ շատ են նեղվում, որ քաղաքացիները քարկոծում են, որ լավ աշխատանք չեն կատարում, բայց այդ մարդիկ չեն էլ ամաչում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի