Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:15 22-11-2022

Ռուբեն Վարդանյանի կատարած քայլը Արցախի հայերի իրավունքների պաշտպանության համար էր․ Մանե Թանդիլյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն է։ Թանդիլյանը խոսել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների, Ռուբեն Վարդանյանի՝ Ալիևին ուղղված հայտարարության մասին։

«Այն իրավիճակը, որը ստեղծվեց պարոն Վարդանյանի պաշտոնի նշանակման պարագայում, հենց այն էր, ինչ մենք ակնկալում էինք, այն է՝ Արցախի անունը բարձրաձայնել, ամբողջ միջազգային հանրության և կարևոր դերակատարների ուշադրությունը նորից տանել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչը որոշները համարում էին փակված, այդ թվում՝ Ալիևը, թեպետ հիմա արդեն տեսնում ենք՝ ինչ տեքստեր է արտաբերում։ Եվ նաև այն, որ Ռուբեն Վարդանյանը միտք է հայտնել, որ իր հետ բանակցելը հնարավոր կլինի, նա բնականաբար ավելի խոհեմ և հեռատես է։ Եվ բնականաբար Ալիևը ինչ-որ պահի ստիպված է լինելու գալ այդ կարծիքին, մտքին, համոզմանը, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը բաց է, այդ խնդիրը լուծված չէ, և ուժի կիրառման սպառնալիքով այդ հարցը չէր էլ լուծվելու, որովհետև այնտեղ ապրող հայեր կան, և մարդիկ իրենց հողում ապրելու իրավունք ունեն։ Հետևաբար, այդ իրավունքների պաշտպանության համար էր Ռուբեն Վարդանյանի կատարած քայլը։ Եվ մենք տեսնում ենք, որ այն արդյունավետ էր»։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե ինքը կխոսի Արցախի ժողովրդի հետ, Թանդիլյանն ասաց, որ Արցախը ընտրել է իր օրինական ներկայացուցչին, իշխանություններին, որոնք արտահայտում են Արցախի ժողովրդի կամքը։

Թանդիլյանը նշեց, որ Ալիևը չէ այն անձը, որը պետք է որոշի՝ ում հետ պետք է խոսի ինքը՝ նկատի ունենալով Արցախի կողմին․ «Այստեղ Արցախի ժողովուրդը արդեն արտահայտել է իր կամքը, թե ում հետ և ինչ ձևաչափով պետք է զրուցի հակառակ կողմը»։

Թանդիլյանը ընդգծեց, որ այդ բանակցությունները պետք է ինչ-որ փուլում սկսեին այն ձևաչափով, որը միջազգայնորեն ճանաչված է։

Թանդիլյանը խորը համոզմունք հայտնեց, որ իրենք կարիք ունեն միջազգային իրավական ձևաչափերով քննարկման՝ ընդունելի մանդատների շրջանակներում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին