Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:16 22-11-2022

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում ընդունած համատեղ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

Միևնույն ժամանակ նշվել է եռակողմ ձևաչափով իրականացվող աշխատանքներըը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Բացի այդ Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Ամենից շատ դիտված