Արտաքին 3 տարի առաջ - 18:59 22-11-2022

Թուրք պատգամավորը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի տարածքային ամբողջականության ճանաչման վրա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Մեհմեթ Ջեյլանը վստահությւն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ջեյլանն այս մասին ասել է Բաքվում՝ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից կազմակերպված գագաթաժողովի ժամանակ։

«Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ասել է նա։

Թուրք պատգամավորը շեշտել է, որ ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու համերաշխությունն ավելի ամուր են, քան երբևէ։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում եղել են միմյանց կողքին։

Ջեյլանը շեշտել է, որ այսպես կոչված Շուշիի հռչակագրի ստորագրմամբ Թուրքիան և Ադրբեջանն իրենց հարաբերությունները հասցրել են ամենաբարձր մակարդակի վրա։ Նա հավելել է, որ այսօր աննախադեպ պայմաններ են ստեղծվել տարածաշրջանային խաղաղության խաղաղության և կայունության ապահովման համար։

«Այսօր տարածաշրջանում աննախադեպ պայմաններ են ստեղծվել խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Թուրքիան մեծ հույսեր է կապում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման հետ, այլ ճանապարհ չկա»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի