Մշակույթ 3 տարի առաջ - 13:26 22-11-2022

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ


Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստում քննարկվել է նաև 21 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը:

Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում գտնվող «Աստվածընկալ» եկեղեցական համալիրը (V-XIII-րդ դդ.), Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի «Մարմաշեն» վանական համալիրը (IX-XIII-րդ դդ.), Կոտայքի մարզի Բջնի գյուղի մի շարք եկեղեցիներ՝ Սբ Բարօրություն (XII-XIII դդ.), Սբ Գևորգ (XIX դ.), Սբ Գրիգոր լուսավորիչ (XIII դ.), Սբ Թադևոս առաքյալ (XIII-XIV դդ.), Սբ Հովհաննես (XIX դ.), Թուխ մանուկ (IX-X դդ.) և վանական համալիր (XI- XVII դդ.) և այլն:

Սահմանված կարգի համաձայն՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը