Ներքին 3 տարի առաջ - 15:15 21-11-2022

Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Միջազգային կրթական և հետազոտական ալյանս» հիմնադրամի նախագահ

ԵՄ և Արևելյան գործընկերության 12 երկրների 34 գիտակրթական կազմակերպությունների որոշմամբ հիմնադրվել է «Միջազգային կրթական և հետազոտական ալյանս» հիմնադրամը՝ միջազգային կազմակերպության կարգավիճակով։ Այս հիմնադրվել է՝ ամփոփելով 2021-2022թթ, Իտալիայի Բոլզանո, Ֆրանսիայի Լիոն, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ, Գերմանիայի Հայդելբերգ, Շվեյցարիայի Ցյուրիխ, Ավստրիայի Ինսբրուք և Հայաստանի Երևան քաղաքներում տեղի ունեցած քննարկումները և կայացրած որոշումները:

Ընդհանուր ժողովի որոշման համաձայն ընտրվել է Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի ղեկավար կազմը։ Ալյանսի նախագահ է ընտրվել Հայաստանի Եվրոպական համալսարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ` Սեբաստիան Արկոսը՝ Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի Էկլիա բիզնես դպրոցի և Հիբրիա տեխնոլոգիաների և բիզնեսի ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա), Ստեֆան Օրթները՝ Հարավային Տիրոլի Բոլզանոյի Եվրակ հետազոտական կենտրոնի տնօրեն (Իտալիա), Արթուր Բաբաևը՝ Չելսի բիզնես դպրոցի և Օքսֆորդ օնլայն դպրոցի տնօրեն (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։

Ժողովի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Մարտին Կլոցը (Գերմանիա)։
Կազմակերպության գրասենյակները կգործեն Երևանում, Լիոնում, Հայդելբերգում, Օքսֆորդում և Բոլզանոյում։

Հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մարտին Լիոնում՝ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:

Կազմակերպության առաջիկա տարիների ռազմավարության մասին կհաղորդվի ավելի ուշ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը