Ներքին 3 տարի առաջ - 09:24 21-11-2022

Ով է պարսավիչ շոուների պատվիրատուն․ Ռուզաննա Խաչատրյանի կիրակնօրյա նորության հետքերով

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական ինտրիգային գրառումն է արել սոցցանցի իր էջում. «Կիրակնօրյա լուրեր... Հարգելի հայրենակիցներ Դուք ինձ գրում եք, որ պետք է պարզել մեր դեմ իրականացվող տեղեկատվական պարսավիչ շոուների պատվիրատուին և "ոչնչացնել"։ Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի կիրակնօրյա նորությունը։

Ասում են, հերարձակ և գանգրահեր դատախազի բոցաշունչ ելույթը հրահանգավորել է ազգային ժողովից մեկը, ով անվերջ խոսում է իմ զգեստներից, կոշիկներից, իսկ վերջերս էլ մորուք է թողել` իբրև առնականության նշան, բայց դարձել ալեհեր Կոնչիտա Վուրստը։ Կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կոնչիտան քոռ խոզի հետ մեկնել է արտերկիր շրջագայության։

ՀԳ Ծերուկ կոնչիտան "կոնչեննի" Տմարդ է. դրա ինչը "ոչնչացնենք"»։

Շատերին հետաքրքրում է՝ ում է նվիրված այս գրառումը, ըստ Ռուզաննա Խաչատրյանի՝ ով է իրենց դեմ իրականացվող պարսավիչ շոուների պատվիրատուն։

Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ Ռուզաննա Խաչատրյանի զգեստներից, կոշիկներից խոսել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դրանից բացի՝ ամենահայտնի մորուքավոր պատգամավորը հենց նա է։

Մեկ այլ համընկնում եւս, օրերս Անդրանիկ Քոչարյանն է Վահագն Ալեքսանյանի հետ մեկնել արտերկիր, մասնավորապես՝ Իսպանիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին, ընդ որում նրանք մեկնել են նախատեսվածից 2 օր շուտ պետության հաշվին շրջագայելու համար։

Այնպես որ, քոռ խոզն էլ, հավանաբար, նախկին նախարարի կինը նկատի է ունեցել Վահագն Ալեքսանյանին, նրա այս մականունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյան-Սեյրան Օհանյան հրապարակային փոխհրաձգությունը սրվել էր ՔՊ-ականի կողմից բանակը թալանելու, Վահագն թաղամասում առանձնատուն կառուցելու մասին հայտարարություններից հետո։ Խաչատրյանը իր էջում գրառում էր արել՝ Անդրանիկ Քոչարյանին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ֆանտաստիկ ունակությունների համար համեմատելով ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ Քոչարյանը հայտարարել էր, թե Սեյրան Օհանյանին հաղորդագրություն է ուղարկել՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։

Փաստորեն, այս հակամարտությունը նոր թափ է հավաքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը