Արտաքին 3 տարի առաջ - 16:14 20-11-2022

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Գանցը շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշման համար։

Գանցը, ով առաջիկայում Իսրայելում նոր կառավարության ձևավորումից հետո կլքի պաշտպանության նախարարի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին վերջին տարիների համատեղ աշխատանքի համար։ Նա Ադրբեջանի հետ համագործակացությունն արդյունավետ է որակել։

«Սա վկայում է մեր երկրների միջև խորը բարեկամության մասին։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կզարգանան և դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ