Ներքին 3 տարի առաջ - 14:57 20-11-2022

ԱՄՆ-ին պետք է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում. Փաշինյանին հասկացրին՝ պետք է շարունակես այդ ուղղությամբ. քաղաքագետ

ԱՄՆ-ին պետք է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի տարածքում, որովհետեւ այդ դեպքում հաջորդ փուլում ռուսական խաղաղապահներն են լքում տարածաշրջանը, հետո ռուսական ռազմաբազայի ներկայությունն է անիմաստ դառնում այստեղ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ արեւմտյան եւ ռուսական մոդելներին:

«Հետեւաբար, տարածաշրջանը դուրս է գալիս Ռուսաստանի ու Իրանի վերահսկողությունից: Ռուսական տարբերակն ասում է՝ Արցախի հարցը մնա ապագային, որ խաղաղապահները մնան Արցախում»,-ասաց նա:

Քննարկման մասնակիցներից քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էլ անդրադարձավ նրան, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել պահպանել բանակցությունների տեմպը, ասաց.

«Առաջին հերթին դա կոչ է, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ըստ արեւմտյան տարբերակի, ոչ թե ռուսական: Երկրորդը, մի քանի օր առաջ ՀՀ ներկայացուցիչը փոխելով իր տոնը բավականին կոշտ արձագանքեց Ալիեւի սպառնալիքներին եւ խոսեց Արցախում ցեղասպանության հեռանկարի եւ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման մասին:

Այսինքն՝ Հայաստանի դիրքը ավելի համարձակ դարձավ: Բլինքենի խոսքը ուղերձ էր, որ այդ հարցերով պետք չէ զբաղվել, պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը: Եվ որեւէ կերպ արձագանք չեղավ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգին, այսինքն դա չի նկատվում Արեւմուտքի կողմից»:

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էլ հավելեց. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ռեվերսներ էր անում սեղանին դրված մոդելներից դեպի ռուսական մոդելը, եւ այստեղ իրեն հստակ բացատրում են, որ դու պետք է այլ ուղղությամբ շարունակես»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը