Արտաքին 3 տարի առաջ - 13:53 20-11-2022

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել


Ամերիկյան Վաշինգտոն նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակին:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սնոհոմիշ շրջանում, ինքնաթիռն ընկել է դաշտի մեջ։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ ։

«Քննիչները հաստատել են չորս մարդու մահվան մասին տեղեկությունները»,- հայտնել են շերիֆի գրասենյակից: