Արտաքին 3 տարի առաջ - 19:06 19-11-2022

Վրաստանում Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի Խաշուրիի շրջանի Գոմի գյուղի մոտակայքում Ադրբեջանի երեք քաղաքացիներ են ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ տեղի ճաշարանում մի քանի հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դեպքի հետևանքով երկու մարդ է վիրավիրվորել, որոնք եղել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ։ Վերջիններս գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են, որոնք ինչպես պարզվել է եղել Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանց դեռևս մեղադրանք չի առաջադրվել, դեպքի մանրմասները դեռևս պարզվում են։