Ներքին Միտք 3 տարի առաջ - 20:48 18-11-2022

Խաղամոլությունն անկառավարելիորեն տարածվում է դպրոցում և բանակում․ ինչ են Google-ում ամենաշատը փնտրում հայաստանցիները

Հայաստանը համացանցում ամենից շատ փնտրում է խաղադրույքների «Ադջարաբեթ» էջը․ խնդրին անդրադարձել է Society for Orphaned Armenian Relief-ի գլխամասային նախագահ Արաքսյա Սարուխանյանը Վիեննայից։

«Ահա թե ինչ է Google-ում ամենաշատը փնտրում աշխարհը, և ինչ է փնտրում Հայաստանը։

Հայաստանում ամենաշատը մարդիկ օնլայն խաղադրույքների այս էջն են փնտրում և կազինո խաղալով են տարված www.adjarabet.am։

Սա ինձ մոտ՝ Վիեննայում, արգելված էջ է։ Սորոսից ու սորոսականներից եք վախեցած, այնինչ ողջ ազգը օրվա հացն է տանուլ տալիս։ Զարմանում եմ, թե Վրաստանում գլխավոր գրասենյակ ունեցող այս ազգակործան էջը ինչու արգելված չէ Հայաստանում։

Ավստրիայում 16-ից փոքրերին անգամ լոտո վաճառելն է օրենքն արգելում։

Ազգի անվտանգության մասին մտածողներիս տեսեք»,- գրել է Արաքսյա Սարուխանյանը։

Նշենք, որ խաղամոլությունը, ինչպես և մյուս մոլուցքները, համարվում են հիվանդություն, որ հնարավոր է բուժել միայն մասնագետի և հիվանդի համագործակցությամբ։ Դա երկարատև և հաճախ տանջալի գործընթաց է, որ ոչ միշտ է պսակվում հաջողությամբ։ Մոլուցքները, կախումները շատ ավելի դյուրին է կանխարգելել, քան հետո բուժել։ Սակայն կանխարգելման մեխանիզմները բացառապես պետական ռազմավարության մաս պիտի լինեն, այլ կերպ անհնար է դիմակայել այն աղետին, որ ողբերգության է հասցնում անհատների, ընտանիքների։ Սա հենց այն գործոնն է, որ հաշվի են առնում պետությունները (ինչպես այս օրինակում՝ Ավստրիան) նմանատիպ կայքերն իրենց տարածքներում արգելափակելու որոշում կայացնելիս։

Իսկ մեր պետությունն այս ոլորտին նայում է բացառապես կարճատև շահի ակնոցով ու գերադասում չտեսնել հեռանկարում այն սարսափելի պատկերը, որ աղետի պես տարածվում է շարունակաբար՝ իր շոշափուկները խոթելով դպրոցներ ու բանակ, անկառավարելիորեն տարածվելով արագ հարստանալ երազող հանրույթի բոլոր շերտերում։

Ի դեպ, ըստ հետազոտության արդյունքների՝ ամենից փնտրվածը լուրերն են Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Լատվիայում, Էստոնիայում, Սերբիայում, Բոսնիայում։

Youtube-ի տեսահարթակն ամենապահանջվածն է Ավստիայում։

Ֆեյսբուքն ամենաայցելվածն է Իտալիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Սլովակիայում և մեր հարևան Վրաստանում։

Գերմանիայում ամենից շատ համացանցում ամենից շատ փնտրում են գնումներ Ամազոն հարթակում։

Պատերազմող Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Իսպանիայում և Պորտուգալիայում ամենից շատ հետաքրքրված են եղանակի տեսությամբ։

Լիտվայում ամենից շատ նամակներն են ստուգում։

Կիպրոսում և Մակեդոնիայում ամենապահանջվածը թարգմանական ծրագրերն են։

Իսկ այ պոռնոկայքերն ամենափնտրվածն են Նիդերլանդներում, Հունաստանում և մեր թշնամիների մոտ՝ Թուրքիայում և Ադրբեջանում։


Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց