Ներքին 3 տարի առաջ - 15:16 18-11-2022

Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան հիմնական ավտոարտահանողներից մեկը. փորձագետ

Հայաստանում ավտոմոբիլային շուկան բում է ապրում, ինչը կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ, որտեղ ավտոմեքենաների գներն աճել են, այդ թվում այն պատճառով, որ դիլերներն այնտեղ ավտոմեքենաներ չեն արտադրում, նույնիսկ եթե ՌԴ-ում պահպանում են իրենց ներկայությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտոնական ավտոմոբիլային դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։

«Գոյություն ունի սերտիֆիկացման երկու տեսակ, որոնք պետք է անցնեն մեքենաները մինչեւ շահագործումը։ Հավաստագրման մեկ տեսակ է «մեքենայի հաստատումը», որը տրամադրում է ավտոարտադրողը: Հավաստագրման մեկ այլ տեսակ է «տրանսպորտային միջոցի վկայականը», որը պետք է տրամադրվի օգտագործված մեքենաներին: Համաձայն ընդունված նորմերի՝ մեքենան պետք է փորձարկվի նախքան շուկայական շրջանառության մեջ մտնելը։

Ռուսաստանում մինչ պատժամիջոցների կիրառումը խիստ էր, իսկ հետո գնացին պահանջների մեղմացման։ Դա նաեւ ազդում է արտասահմանից մեքենաների պահանջարկի վրա»,- նշեց Պետրոսյանը։

Հայաստանից մեքենաների արտահոսքը նա կապեց ռուս գնորդների պահանջարկը բավարարելու ցանկության հետ։

Բելառուսից, Ղազախստանից եւ Վրաստանից հետո Հայաստանը չորրորդ ավտոարտահանողն է դեպի Ռուսաստան։ Ռուսական պահանջարկի ավելի քան 6 տոկոսը բավարարվել է Հայաստանի օգնությամբ։
Ընդ որում, փորձագետը հիշեցրեց ԵՏՄ-ում ավտոմեքենաների ներմուծման խիստ կանոնակարգման մասին։

Պետրոսյանը կոչ արեց աշխատել ԵՏՄ օրենսդրության շրջանակում, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։

Նա չբացառեց, որ 2023 թվականին տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերը կարող են փոխվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը