Ներքին 3 տարի առաջ - 14:50 18-11-2022

Հակառակորդի՝ մի քանի անգամ ավելի կենդանի ուժ ենք ոչնչացրել․ Ջալալ Հարությունյանի փաստաբան

Պատերազմից միայն ամիսներ հետո է հայտնի դարձել, որ հայկականի դիմաց թշնամական զորքը, հաշվի առնելով նաև թուրքական զինուժի առկայությունը, 1/5 -ի հարաբերակցությամբ է եղել․ այսօր հրավիրված ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Իսկ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, նրա խոսքով, եղել են թե՛ հետախուզական տվյալներ, թե՛ եղել են տեսախցիկներ, որ ուսումնասիրել են հակառակորդի ուժերի տեղակայումն ու քանակը, թե՝ այլ աղբյուրներ, որոնցով պարզ է դարձել, որ այս հատվածում՝ թիկունքից հակառակորդը շատ թույլ էր պաշտպանված։ «Եվ հարձակման ուղղությամբ մենք ունեցել ենք առավելություն մի քանի անգամ։ Եվ դա է եղել հենց այդ հաջողության գրավականը, որ մենք քանակական առավելություն ենք ունեցել։ Մենք հակառակորդի՝ մի քանի անգամ ավելի հակառակորդի կենդանի ուժ ենք ոչնչացրել։ Որովհետև իրենք չեն սպասել։ Եթե սպասեին, այդ 150 հոգուն այդպես հեշտ չէին ոչնչացնի հենց ռաջին դրվագում»,- ասաց փաստաբանը։

Նա վստահ է, որ այս օպերացիան չի կարելի համարել ձախողված՝ ունենք կորուստներ, զոհեր, և այս զոհերի հետ կապված վարույթն իրականցնող մարմինը գտնում է, որ անփութություն է դրսևորվել Ջալալ Հարությունյանի կողմից։ Սակայն փաստաբանը վստահեցնում է, որ այդ հատվածում կարող էր լինել հակառակորդի ջախջախում, որ կարող էր բեկում մտցնել պատերազմում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը