Ներքին 3 տարի առաջ - 14:44 18-11-2022

Հայկական առաջին արբանյակը պատրաստ է շահագործման․ այն ամբողջությամբ կկառավարվի Հայաստանից․ ԲՏԱ նախարար

Սույն թվականի մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը։ Այս 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման, կարգաբերման աշխատանքներ։ Կարող ենք այս պահին փաստել, որ այդ աշխատանքներն այս պահին հաջողությամբ ավարտվել են, ունենք դրական արդյունքներ, արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Այժմ աշխատում ենք կառավարման կենտրոնի կառուցման վրա։ Մոտ ժամանակներս Հայաստան կայցելի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կառավարման կենտրոնի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Կառավարման կենտրոնը մեզ հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով: Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն էր: Գործընթացին մասնակցելու առումով բավականին մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ընկերությունների կողմից. 10-ից ավելի ընկերություններ մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել »,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը հավելեց՝ ցանկանում են Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Դրա զարգացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կլինի, զարկ կտա միաժամանակ մի քանի ոլորտի զարգացման: «Հայաստանում արդեն կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին տիեզերական տեխնոլոգիաներին, և այս նախագիծը հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»,-ասաց Խաչատրյանը:

SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակն ամբողջությամբ կառավարել սեփական ուժերով: «Կառավարման կենտրոնը երկու կարևոր գործառույթ է իրականացում: Առաջինն այն է, որ կառավարման կենտրոնում տվյալները ներբեռնվում են, երկրորդն այն է, որ ամբողջ տվյալների բազան ներբեռնվում է, և այդ բազան կարող է գործածվել՝ հետագայում կիրառվելով նաև կառավարության կողմից»,-ասաց նա՝ սա շատ կարևոր առաջընթաց որակելով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը