Արտաքին 3 տարի առաջ - 13:52 18-11-2022

Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետները շնորհավորել են միմյանց՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Կողմերը գոհունակություն են հայտնել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ։ Նրանց համոզմամբ՝ հարաբերությունների այս մակարդակը հիմնված է դարավոր բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության ամուր հիմքերի վրա։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։