Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:30 17-11-2022

Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ»–ն՝ ընդդեմ Կառավարության

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին:

Նշենք, որ Կառավարության թիվ 1091-Ն որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել, դադարեցնելով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ լիազորությունները։

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն Վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Կառավարության 14.07.2022թ. թիվ 1091-Ա որոշումը․ «Ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1091-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։

Դատարանը մերժել է հայցը, հիմնավորմամբ, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, ուստի հայցադիմումի ընդունումը պետք է մերժել Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴ օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Այսպես, ՎԴ օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը իրավունք է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճարկել կիրառված կամ կիրառման ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով խախտվել են կամ կարող են խախտվել Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված դիմողների իրավունքները:

Ըստ այդմ, ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն կարող վիճարկել այնպիսի ակտեր, որոնք չեն առնչվում իրենց իրավունքներին, ըստ այդմ՝ դրանցով չեն կարող խախտվել իրենց իրավունքները:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան