Ներքին 3 տարի առաջ - 14:00 17-11-2022

Ես Երևանի փոխքաղաքապետն եմ և իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով․ Ավինյան

Ես Երևանի փոխքաղաքապետն եմ և համակարգում ու վերահսկում եմ վարչական շրջանների և նրանց ղեկավարների աշխատանքը, նման համակարգման գործառույթ Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել։ Դա է պատճառը, որ իրականացնում եմ շրջայցեր և, կարծում եմ, շատ տրամաբանական է, պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին։ Այս մասին սյաօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, որ չհայտարարված քարոզարշավ է սկսել, արդյո՞ք լիազորությունների չարաշահում դա չի համարվում։

Ավինյանը նշեց, որ իր ակտիվությունը պայմանավորված է իր աշխատանքով։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, Ավինյանը ընդգծեց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին. «Այս պահին ես կենտրոնացած եմ այն աշխատանքների վրա, որի համար նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը