Մամուլ 3 տարի առաջ - 08:40 17-11-2022

Փաշինյանը նախատել է թիմակիցներին․ ովքեր պետք է պատասխան տան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեեւ կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից եւ կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաեւ այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջեւ չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։

Ավելին՝ հայտնել է, թե արդեն ուժայիններին հանձնարարել է վարչության ընտրությունների սրահի բոլոր տեսախցիկներն առգրավել՝ պարզելու, թե ով կամ ովքեր են եղել կեղծարարները։

Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, եւ արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ դուռը այն սրահի, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։

Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը։
Այլ կերպ ասած, ընտրակեղծիքների մեխանիզմը սկսել է բացահայտվել. հետաքրքիր է՝ դրա համար Նիկոլ Փաշինյանը կպատժի կեղծարարների խմբակին արդյոք, թե տխրահռչակ Արսեն Թորոսյանին, որը կասկածվում է ՔՊ կողմից բացահայտումներ անելու համար։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը