Մամուլ 3 տարի առաջ - 08:25 17-11-2022

Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի եւ շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։

Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում