Ներքին 3 տարի առաջ - 21:57 16-11-2022

Հուշարձանները պղծում են Իրանի հետ թաքնված թշնամանք ունեցող և մեր երկրում բնակվող այլազգի քաղաքացիները

Երևանի սրտում կատարվել է հերթական արձանի պղծումը։ Այս անգամ վանդալիզմ՝ Գարեգին Նժդեհի արձանի նկատմամբ։

«Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով, թարգմանաբար՝ «Մահ Խամենեին»։

Թե ինչի հետևանքով է, որ նման վանդալիզմ է տեղի ունենում, Oragir.News-ի հետ զրույցում Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանն ասաց. «Վերջին շրջանում նմանատիպ դեպքերը շատացել են ու դարձել նման վերաբերմունքի պատճառ, երբ Հայաստանը որդեգրեց զբոսաշրջության զարգացման ուղի, դրանից էլ սկսեցին գալ մարդիկ, ովքեր ունեն ոչ տեսանելի քաղաքական համոզմունքներ, մեզ համար ոչ հասանելի քաղաքական նպատակներ, և դա չէր կարող չանդրադառնալ այս ֆոնի վրա։ Օրինակ՝ 2016 թվականին Մեղրիից դեպի Երևան ընկած հատվածում՝ անտառային ճանապարհներում, կային հայկական աղբյուրներ, որոնք կառուցվել էին 1960-ական թվականներին, և դրանց տակ կային արաբական ու ֆաշիստական գրություններ։ Դրանք արխիվացվել են՝ հասկանալու համար, թե ինչ է գրված իրականում։ Ճիշտ է, դրանք քաղաքական կոչեր էին, և դա բնական է։ Եվ հետո ՀՀ-ն դարձավ այն երկիրը, որ և՛ Ուկրաինայինց, և՛ Ռուսաստանից, և՛ տարբեր երկրներից ընդունեց տեղահանվածներին՝ իրենց կամքով, թե ոչ, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ ինչ-ինչ պատճառով եկել են, և նրանք ևս կարող են որոշակի քաղաքական հոսանքի տակ լինեն ու տարբեր մոտեցումներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, որոնք արտահայտում են իրենց երկրների դեմ կա՛մ քաղաքական գործընթացի դեմ, կա՛մ մեր իսկ թշնամիների դեմ, այսինքն՝ Ադրբեջանի, Թուրքիայի։ Հավանական է, որ Իրանի, Արբեջանի կամ ադրբեջանամետ, կամ արաբական այլ երկրից եկած ադրբեջանցի լինի անողը, միևնույն ժամանակ չմոռանանք, որ ՀՀ-ն հյուրընկալել է նաև Պակիստանի ու Հնդկաստանի տարբեր քաղաքներից տեղացիների։ Գաղափարական կամ քաղաքական հայացքները նույնատեսակ չեն նրանց համար։ Դժվար չէր գուշակել նաև, որ դա կորող էր անել Իրանի հետ թաքնված թշնամանք ունեցող և մեր երկրում բնակվող այլազգի քաղաքացին։ Առաջին հայացքից դա փոքր, աննշան թվացող բան է, բայց իրականում այդ փոքր բաները կուտակվում են, և եթե գնահատական չենք տալիս, չենք արժևորում, չենք դատապարտում, դա շատ վատ հետևանք կարող է ունենալ ՀՀ ու Իրանի պատկերացումների մասով։ Ուրիշ մի բան է, որ ՀՀ օրենսդրությունն այս հարցը, ենթադրենք, դիտարկելու է որպես վարչական արարք և ծայրահեղ դեպքում հիսուն հազար դրամի տուգանք է նշանակելու, իհարկե, վարչական պատասխանատվության էլ կենթարկվի, բայց դա ոչինչ է, որովհետև այստեղ մի շատ կարոևր հանգամանք կա, որը հասարակությունը միշտ բաց է թողնում, այն, ինչ իր համար հուշարձան է, իրականում իրավաբանական դաշտում, այն որ մեզ համար Նժդեհի արձանն է, դատարան մտնելուց այդ իրավախախտումը ոչ մի լուրջ հետևանք ունենալ չի կարող, այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չունի համապատասխան կետեր, օրենքներ, որը տվյալ անձին կդատի՝ հուշարձանը պղծելու համար, եթե մենք մշակութասեր ենք ու ուզում ենք, որ նմանատիպ դեպքեր չլինեն, պետք է լուրջ փորձագիտական խմբեր նստեն ու աշխատեն, որոշեն, թե այդ արձանի վրա գրելով՝ ինչ վնաս է հասցվում ՀՀ մշակութային առանգությանը և ՀՀ-ին բարոյական կողմով, վարկանիշային վնաս, նման խուլիգանական վերաբերմունքը՝ քաղաքական նպատակներով։ Այդ հարցերի պատասխանների մասին եթե մտածենք, շատերի ձեռքերը կկարճանան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան