Ներքին 3 տարի առաջ - 15:09 15-11-2022

Հայաստանի հիմնը, Աթաթուրքը և Թուրքիայի դրոշը՝ մեկ տեղում

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։

Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես գիտենք, նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Նախավերջին տուրում նա, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչին և վստակելով 7.5 միավոր, ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական մեդալը։

Հայ շախմատիստուհու այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ուշագրավ ու տպավորիչ էր, որ Հայաստանի հիմնը հնչում էր մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կախված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ