Ներքին 3 տարի առաջ - 11:06 12-11-2022

Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, և ոչ մեկը չի տուժել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարից ոչ ոք չի տուժել։

«Հարգելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, և ոչ մեկը չի տուժել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի և ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։