Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:14 09-11-2022

Արցախի ինքնորոշման դեմ ուղղված որևէ գործողություն Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանդրության խախտում է․ Վարդան Պողոսյան

Բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ Հայաստանի իշխանությունները լվանում են ձեռքերը Ղարաբաղից եւ չեն ցանկանում առհասարակ անդրադառնալ այդ հարցին, ինչը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է իրավաբան Վարդան Պողոսյանը։

«Երբ կառավարության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ մենք հնարավորություն չունենք Արցախի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահպանելու՝ նշանակում է, որ այսօրվա իշխանությունները նաև ուղղակիորեն արհամարհում են ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը և այն պահանջները, որոնք իրավական են և քաղաքական որևէ հայեցողության տեղ չեն թողնում»,- ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Անկախության հռչակագիրը անբեկանալի իրավական փաստաթուղթ է, որի ճակատագիրը տնօրինելու իրավունք չունի որևէ մեկը։ Անկախության հռչակագիրը, լինելով պետության հիմնադիր փաստաթուղթ, հիմք է նաև հանդիսանում ՀՀ մյուս կարևորագույն ակտի՝ Սահամնադրության համար»,- ասում է սահմանադրագետը՝ հիշեցնելով, որ 1994 թվականի համազգային կոնսենսուսի արդյունքում նշվեց, որ ՀՀ Սահմանդրության նախաբանում անպայման պետք է հղում լինի ՀՀ Անկախության հռչակագրին, իսկ ՀՀ Անկախության հռչակագրին հղումը, նպատակների տեսանկյունից, առնվազն նշանակում էր 2 բան՝ Արցախի և Հայոց Ցեղասպանությունը։

Նրա խոսքով Արցախի ինքնորոշման դեմ ուղղված որևէ գործողություն Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանդրության խախտում է։

«Ադրբեջանն ավելի լավ է հասկանում, թե ինչ է գրված Հայաստանի Սահմանադրությունում, քան Հայաստանի ներկայիս իշխանությունները»,- ընդգծել է իրավաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում