Արտաքին 3 տարի առաջ - 16:40 08-11-2022

Ադրբեջանի նախագահը խոսել է Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի պարտության պատճառների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության շրջանակներում զինվորականության առջև իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի պարտության պատճառներին։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, Ալիևն ասել է, որ պատերազմում կրած պարտությունը բարոյապես ցնցել է Ադրբեջանի ժողովրդին։

Ալիևը հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանում ապազգային տարրերը պայքարեցին և զավթեցին իշխանությունը, իշխանության գալու համար Շուշիի նման անառիկ բերդը «գործնականում հանձնեցին Հայաստանին և հայերին»։ Նա նշել է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսաթաֆ զույգը իշխանության է եկել հայերի՝ Շուշի և Բերձոր մտնելուց մեկ ամիս անց և իր իշխանության մեկ տարվա ընթացքում կործանել երկիրը։

Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ այս ամենի արդյունքում առաջին պատերազմում Ադրբեջանի պարտությունն անխուսափելի էր։ Նրա խոսքով՝ ապազգային իշխանությունը չի կարող հաղթել պատերազմում։

Ալիևը նաև նշել է, որ այսպես կոչված օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանի պաշտոնական քարոզչությունը և «նրանց հովանավորողների մեդիա ռեսուրսները» փորձում էին ամբողջ աշխարհին և միևնույն ժամանակ Ադրբեջանի ժողովրդին հասցնել այն միտքը, որը Ադրբեջանը երբեք ռազմական ճանապարհով չի կարող վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։

«Բավական է դիտել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այս հարցով զբաղվող երկրների պաշտոնյաների ելույթները։ Քանի անգամ են ասել, որ այս պատերազմը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այսինքն՝ առաջին հերթին մեզ փորձել են համոզել։ Երկրորդ՝ փորձեցին մեզ խանգարել ռազմական ճանապարհով հարցը լուծել։ Իհարկե, մենք էլ ենք փորձել այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց միայն լուծել»,- ասել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի ժողովուրդն այսպես կոչված համախմբվեց և կատարեց իր պատմական առաքելությունը։ Նա այս համատեքստում կարևորել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը իր զինված ուժերին պետք է ապահովեր անհրաժեշտ սպառազինությամբ և տեխնիկայով, որի համար անհրաժեշտ էր հզոր տնտեսություն ունենալ։

Նա հիշեցրել է, որ երբ Ադրբեջանը Ադրբեջանը անկախություն ձեռք բերեց, երկրի ֆինանսատնտեսական վիճակը շատ ծանր էր։ Ալիևի համոզմամբ՝ հզոր տնտեսություն կառուցելը համարվում էր պատերազմում հաղթելու կարևոր գործոն և Ադրբեջանին հաջողվեց դա անել։

«Մեր տնտեսությունը հզորացել է, մենք մեր հաշվին ենք ապրում, ոչ մեկի օգնության կարիքը չունենք, ոչ մեկից կախված չենք, մենք մեր կյանքը հնարավորինս կառուցում ենք ու լավ կառուցում։ Այժմ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող տնտեսական գործընթացները, դժվարություններն ու ճգնաժամերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի տնտեսությունը կայուն տնտեսություն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում