Ներքին 3 տարի առաջ - 13:23 04-11-2022

Արթուր Թովմասյանն ամփոփել է ԵԽ մի խումբ պատգամավորների հետ կայացած հանդիպման արդյունքները

Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի՝Արցախի կողքին կանգնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանության գործում ունեցած դերակատարությունը, Արցախի ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետևանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա և ակնկալվող մարտահրավերները և դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առկա փուլին, Արցախի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղ կյանքի իրավունքին, Ադրբեջանի հավակնություններին:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին և կանգնել արցախահայության կողքին:
ԵԽ խորհրդարանականները խոստացել են հաջորդ անգամ ընդլայնված ներկայացուցչական կազմով այցելել տարածաշրջան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը