Ներքին 3 տարի առաջ - 16:04 03-11-2022

ՀՀ կառավարությունը վաճառքի է հանել մի շարք զորամասեր

ՀՀ կառավարությունը վաճառքի է հանել Երևանի Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը։

Տեղեկատվությունը «Հետք»-ին հաստատել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։