Ներքին 3 տարի առաջ - 22:39 01-11-2022

Ադրբեջանի նախագահը եկել էր Սոչի՝ չեղարկելու Պրահայի հայտարարությունը, բայց չստացվեց. Հայկ Կոնջորյան

Երեկ Սոչիում ավարտվել է եռակողմ հանդիպումը, փաստաթուղթը հրապարակվեց, որի մասին էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով թեմային՝ ասաց, որ մի քանի արձանագրում է հարկավոր անել. «Ադրբեջանը եկել էր Սոչի, որպեսզի չեղարկեր Պրահայի հայտարարությունը և Պրահայում հնչած հայտարարությունը, մասնավորապես, որտեղ որ խոսք է գնում այն մասին, որ կողմերը իրենց հանձնառությունն են ստանձնում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ արձանագրումն այն էր, որ Ադրբեջանին ոչ միայն չհաջողվեց տապալել Պրահայի հայտարարությունը՝ այլ ավելին՝ Սոչիի հայտարարության մեջ ևս արձանագրվեց ու հղում կատարվեց Ալմա-Աթայի հռչակագրին, և սա նշանակում է, որ այս հայտարարությամբ ՌԴ-ն ևս հայտարարեց ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված սահմանները և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ ինչից էլ արվում է պարզ հետևություն, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ինչից ևս արվում է մեկ այլ հետևություն, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ Ադրբեջանին դուրս բերելու ՀՀ ինքնիշխան տարածքից»։

Կոնջորյանի խոսքով, փաստացի արձանագրվել է Սոչիի հանդիպումից հետո, որ ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը, ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրով, ինչը չափազանց կարևոր է, ինչը նշանակում է, որ ապագա դելիմիտացիայի գործընթացը ևս պետք է իրականացվի այդ սահմանների համատեքստում, և դրանով փաստացի արձանագրվում է, որ բոլոր կողմերը ճանաչում են, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք»։

Կոնջորյանը, անդրադառնալով Ալիևի արված հայտարարություններին՝ ասաց. «Ադրբեջանի նախագահը անընդհատ փորձում է առաջ տանել այն թեզը, որ հարցը լուծված է, բայց շատ պարզ բան գոյություն ունի, որ այս հայտարարության մեջ նախ և առաջ հղում է արվում 2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարությանը, որտեղ իր հերթին արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Լաչինի միջանցքը և արձանագրված են տարբեր հանգամանքներ, ու Ադրբեջանը որքան էլ ցանկանա դրանք հերքել, դրանք չեն կարող հերքվել ու դրանք չեն կարող գոյություն չունենալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի