Արտաքին 3 տարի առաջ - 10:38 01-11-2022

Չեխիան անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

Չեխիայի ավելի ու ավելի շատ բնակիչներ են տուժում Ուկրաինայի հակամարտության հետանքներից, ասվում է Seznam Zpravy-ի լրագրող Յան Ստրանսկու հոդվածում։
Հեղինակի կարծիքով՝ Ուկրաինայի նկատմամբ չեխերի վերաբերմունքն ավելի ու ավելի է փոխվում։

«Բնակարանների վարագույրների հետևում, գրասենյակներում սուրճի մեքենաների, զանգվածային փոստերի, ֆուտբոլի տրիբունաների, տարբեր միջոցառումների ժամանակ ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում, ովքեր ասում են. «Ինձ այլևս չի հետաքրքրում: Թող իրենք կարգավորեն»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մեկնաբանել է լրագրողը:

Նման կարծիքը, ինչպես նշել է Ստրանսկին, շատերին մոտ է, «շատերն արդեն շատ հոգնած են»։

Միևնույն ժամանակ, լրագրողը չեխերին հորդորել է «դիմանալ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային» և «հիմնվել այն փաստի վրա, որ կառավարությունը չի զիջելու»:

Փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակը համարել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Զինված ուժերի առջև խնդիր է դրված ազատագրել Դոնբասը և երաշխավորել Ռուսաստանի անվտանգությունը։ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով արևմտյան երկրները բախվում են էներգակիրների գների աճին և դրա հետևանքներին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ