Արտաքին 3 տարի առաջ - 18:49 31-10-2022

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով 6 մարդ է ձերբակալվել

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով վեց մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մասնակցած երկրորդ անձը, ինչպես նաև ահաբեկչությանը աջակցող վեց գործակալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանի տարածքում զինված ահաբեկիչը կրակ էր բացել սրբավայրում հավաքված մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով մահացել է 13, իսկ վիրավորվել՝ 26 մարդ։

Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»