Հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդը
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Թոթովենցի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Վրեժան Հ.-ն։ Վերջինս հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: