Ներքին 3 տարի առաջ - 22:58 28-10-2022

Կիրառության մեջ են մտնելու 2 նոր այլընտրանքային խափանման միջոցներ՝ «տնային կալանքն» ու «վարչական վերահսկողությունը»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ գործող քրդատ օրենսգրքի՝ 2023թ. հունվարի 1-ից՝ ընդամենը 2 ամսից կիրառության մեջ են մտնելու 2 նոր այլընտրանքային խափանման միջոցներ՝ «տնային կալանքն» ու «վարչական վերահսկողությունը», որոնք ապահովվելու են ոտքի «բռասլետների» միջոցով՝ արդնախ Պրոբացիայի ծառայության կառավարման ներքո։

Այդ միջոցների առկայությունը էապես կդժվարացնի «պետպատվերով կալանքի» կիրառումը, ուստի մտավախություն ունեմ, որ «բռասլետների» պետգնումները «անսպասելիորեն» կխափանվեն կամ ի հայտ կգա որևէ այլ խոչընդոտ, ու «խեղճ քպ-ն» ստիպված կլինի հետաձգել դրանց ներդրման ժամկետը։

Սիրելի՛ լրատվականներ, խնդրում եմ տեղեկատվություն հայթհայթեք այս հարցի վերաբերյալ և ապահովել տեղեկացված լինելու մեր իրավունքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը