Մամուլ 3 տարի առաջ - 08:07 28-10-2022

Արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես կգան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։

Մեր տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համաձայնությամբ։ Խորհրդարանի արտահերթ նիստում հինգ խմբակցությունները նախատեսում են միասնական հայտարարություն ընդունել, կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ չընդունել խաղաղության պայմանագրի որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի, ասել է թե՝ կոչ կանեն մերժել Արեւմուտքի առաջարկը եւ համաձայնել ռուսական տարբերակին։

Մեզ ասացին, որ խորհրդարանի հանդիպումից առաջ նախատեսվում է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն ավելի մեղմ կլինի, քան խորհրդարանինը, եւ նախագահը կներկայացնի Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ընդգծելով ՌԴ-ի դերը։ Իսկ հետո ժողովուրդը Վերածննդի հրապարակում իր համաձայնությունը կտա այդ հայտարարություններին։ Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում