Ներքին 4 տարի առաջ - 11:49 27-10-2022

Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ, Դանուշավան, Օձուն, Ամոջ, Հագվի, Արդվի, Արևածագ, Կարմիր Աղեգի, Ծաթեր, Ձորագետավան, Թումանյան, Դսեղ, Չկալով, Քարինջ, Մարց, Լորուտ, Մղարթ բնակավայրերի գազասպառողների, «Սարիգազ», «Ձաղիձոր Գազ», «Սարգիս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15:30-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Սևանի, Գ.Նժդեհի, Ս.Զորավարի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Խուդյակովի, Վերոնայի, Շահումյան, Ռուսթավելու, Այգեգործների, Կոմիտասի, Բարանայի, Աբովյան, Երևանյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կուրղինյան, Մուսայելյան, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 3-րդ և 5-րդ փողոցների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի «Շինարարներ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին