Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:28 25-10-2022

Մոսկվան Նիկոլի ականջից բռնած քարշ է տալիս ՌԴ՝ ցույց տալու, թե ով է իրական խաղացողը տարածաշրջանում․ Գագիկ Համբարյան

«Ակնհայտ է, որ բացահայտ հակասություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ կապված արցախյան գործընթացի վերաբերյալ։ Արդեն հայտնի է, որ կա Խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, արևմտաեվրոպական երկրները ստիպում են Հայաստանի Հանրապետությանը ստորագրել։ Ակնհայտ է, որ այդ պայմանագիր հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի է։ Հայաստանի իշխանությունները չեն էլ հերքում, որ իրենք հակված են հենց այդ տարբերակին։ Մինչդեռ Ռուսաստանը խաղաղության իր ծրագիրն ունի, և Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է Բաքվին ու Երևանին պարտադրել ընդունել իր տարբերակը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը։

«Որքան տեսնում ենք, ՀՀ-ն բացահայտ այնպիսի քայլեր է անում, որը կօգնի իրեն՝ խզել հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ»։

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի ուենցած ԱՊՀ երկրների գագաթնաժողովից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը իր թվիթերում գրառում կատարեց և առաջարկեց Ադրբեջանին՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողվիների ղեկավարներին հանդիպել հոկտեմբերի 31-ին։

«Մոսկվան հիմա Նիկոլին ակաջից բռնած քարշ է տալիս Մոսկվա, որպեսզի ցույց տա, թե ով է իրական խաղացողը մեր տարածաշրջանում։ Այսօրվա իրադարձությունները կապված հայ ժողովրդի լավագույն բարեկամ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու հետ կապված փորձ է՝ կրկին ցույց տալու, որ Հայաստանն անելու է այն, ինչ ինքը ցանկանում է»։

Անդրադառնալով հանդիպումից ակնկալիքներին՝ Համբարյանն ասաց, որ ռուսական կողմը անտրամաբանական քայլեր է կատարում, քանի որ ռուսական կողմը հույսը դրել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը հրաժարվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։

«Ռուսական կողմը չի հասկանում, որ հայ ժողովուրդը չի հրաժարվելու Նիկոլից, իսկ Նիկոլի՝ իշխանության մնալը ոչ միայն կործանարար է Հայաստանի համար, այլև մեծ վտանգ է Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանի տարածքով նեո-պանօսմանական և նեո-պանթուրանական ճանապարհի ստեղծումը առաջին հերթին պետք է կործանի ռուսաստան պետությունը։ Թուրքերը դա չեն էլ թաքցնում։ Հիմա հարց է առաջանում՝ լավ, հայերը չե՞ն հասկանում, թե Նիկոն ինչ է անում, բա ռուսնե՞րն էլ չեն հասկանում։ Գոնե Ռուսաստանը, իր ազգային շահը հասկանալով, համապատասխան քայլեր անի Նիկոլի դեմ, եթե ոչ, շատ կարճ ժամանակում Հայաստանը դառնալու է Թուրքիայի «Էրմենիստան» նահանգը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կլինի որպես Էրդողանի ներկայացուցիչ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին