Արտաքին 3 տարի առաջ - 21:21 24-10-2022

Էրդողանը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր դարաշրջանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Անկարայի և Բաքվի հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է այսօր՝ Անկարայում կայացած Թուրքիայի նախագահական կաբինետի նիստից հետո երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում։

Էրդողանը հիշեցրել է, որ նախորդ հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արցախի՝ Բաքվի կողմից օկուպացված Կովսական (Զանգելան) քաղաքում միջազգային օդանավակայան են բացել։ «Ինչպես հայտնի է, հայրենական պատերազմից հետո մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրինք»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ երկու երկրները իրենց հարաբերությունների նոր դարաշրջանը արձանագրեցին, երբ այսպես կոչված Շուշիի հռչակագիրը կայծակնային արագությամբ անցկացրեցին իրենց խորհրդարաններով։

Բացի այդ Էրդողանը հայտնել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) և Կովսական քաղաքներում ռեկորդային արագությամբ կառուցված օդանավակայանները տարածաշրջանի զարգացման տեսանկյունից ռազմավարական քայլեր են դիտարկում։

«Այս այցելությունների ընթացքում մենք որոշեցինք արագացնել ականազերծման ծրագրերը, ինչը ևս մեկ կարևոր քայլ է, որը կենսունակություն կբերի տարածաշրջանին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ Թուրքիան բոլոր մակարդակներում փոխադարձ այցելությունների և համագործակցությունների միջոցով ամրապնդում է հարաբերությունները իր եղբայրների և քույրերի հետ։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց