Ներքին 3 տարի առաջ - 19:33 21-10-2022

ՍԴ նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով դեսպանի այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ Բարձր դատարանը շահագրգիռ է ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը Շվեդիայի Թագավորության գերագույն դատարանի, ինչպես նաև իրավունքի գերակայության ոլորտում գործող շվեդական զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ: Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը անչափ արժեքավոր են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացման և լավագույն եվրոպական փորձի ներդրման համար:

Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և շեշտել է իր երկրի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների իրականացումը և մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար:

Շվեդական կողմի խնդրանքով Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-շվեդական իրավական գործակցությանն ու միջդատարանական կապերի ամրապնդման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին