Ներքին 3 տարի առաջ - 09:55 21-10-2022

Պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր էին, սակայն կարողացել են պաշտպանել Արցախի Հանրապետությունը:

Այս մասին Արցախի նախագահն ասել է Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ: Այդ պատճառով պատկերացնել Արցախն այլ կարգավիճակում, անհնար է:

Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման համար մեծ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝ տարիներ, տասնամյակներ: Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր բարեկամ ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, Արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:

«Բայց դա չի խանգարում մեզ՝ իրացնելու ազգերի ինքնորոշման ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Պետք է նշեմ, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, 20,30 տարվա չէ, և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, չի ստորադասվում տարածքային ամբողջականությանը»,- հավելեց Արցախի նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:

«Տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, և մեր պայքարը հենց այդ շրջանակներում է լինելու: Մենք որպես հայ ևս շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առումով, բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»,- ընդգծեց Արցախի նախագահը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին