Ներքին 3 տարի առաջ - 22:36 20-10-2022

Կիլիկիո կաթողիկոսը, ասորի ուղղափառ եկեղեցու եւ ղպտի ուղղափառ եկեղեցու Ալեքսանդրիայի պատրիարքները հանդիպել են Եգիպտոսում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան, ասորի ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքության եւ ղպտի ուղղափառ եկեղեցու Ալեքսանդրիայի Պատրիարքութեան ներկայացուցիչները հոկտեմբերի 17-19-ը հանդիպումներ են անցկացրել Եգիպտոսում։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հոկտեմբեր 17-19 2022-ին, Գահիրէէն (Եգիպտոս) քիչ անդին գտնուող Անպա Պիշոյ վանքին մէջ տեղի ունեցաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, ասորի ուղղափառ եկեղեցւոյ Անտիոքի Պատրիարքութեան եւ ղպտի ուղղափառ եկեղեցւոյ Աղեքսանդրիոյ Պատրիարքութեան ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում։ Յայտնենք, որ 1996 թուականին, Վեհափառ Հայրապետին, ասորի եկեղեցւոյ Զաքքա Ա. Պատրիարքին եւ ղպտի եկեղեցւոյ Շնուտա Գ. Պատրիարքին միաձայնութեամբ հաստատուած միջ-եկեղեցական գործակցութեան յանձնախումբը յաջորդաբար հանդիպումներ ունեցած էր Անթիլիասի Մայրավանքին, Գահիրէի եւ Դամասկոսի մէջ։ Յիշեալ յանձնախումբին մեր Ս. Աթոռին կողմէ մաս կազմեցին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան եւ Բերիոյ Հայոց Թեմի Հայրապետական Նուիրակ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան։

Հանդիպման ներկայ էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեան վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։

Համաճարակին հետեւանքով թէ՛ յիշեալ յանձնախումբի անդամները եւ թէ երեք հոգեւոր պետերը առիթ չէին ունեցած շարունակելու իրենց հանդիպումներն ու հաւաքական աշխատանքները։ Անպա Պիշոյ վանքին մէջ առաջին երկու օրերը հանդիպեցան յանձնախումբի անդամները եւ քննարկեցին միջ-եկեղեցական յարաբերութեանց ծիրէն ներս կաթողիկէ, ուղղափառ եւ անկլիքան եկեղեցիներուն հետ շարունակուող աստուածաբանական երկխօսութիւնները, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին մեր եկեղեցիներուն մասնակցութիւնը, ինչպէս նաեւ յիշեալ եկեղեցիներուն առնչուած յատկանշական դէպքեր ու կարեւոր ծրագիրներ, մասնաւորաբար Միջին Արեւելքի մէջ։

Երրորդ օրը տեղի ունեցաւ յանձնախումբին եւ հոգեւոր պետերուն միջեւ հանդիպում։ Յանձնախումբը զեկոյց ներկայացուց իր կատարած աշխատանքներուն մասին, տեղի ունեցան անհրաժեշտ քննարկումներ եւ ապա հոգեւոր պետերը հանդէս եկան միացեալ յայտարարութեամբ։ Յայտարարութեան մէջ շեշտուեցաւ միջ-եկեղեցական գործակցութեան, Միջին Արեւելքի մէջ քրիստոնէութեան ներկայութեան եւ եկեղեցւոյ ընկերային ծառայութեան կարեւորութիւնը։

Յանձնախումբին եւ հոգեւոր պետերուն յաջորդ հանդիպումը պիտի կայանայ յառաջիկայ տարի Անթիլիասի Մայրավանքին մէջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում