Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 20-10-2022

Քրեական վարույթ է նախաձեռնվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ. հետախուզում կհայտարարվի՞. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալ յանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ըստ մեր տեղեկությունների, Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է գնալ և մեկնել է Հայաստանից։ Ամենայն հավանականությամբ, նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում։ Թե պատգամավորական տարիներին ձեռնարկատիրությամբ չզբաղված Ուրիխանյանն ինչ եկամուտներ է ունեցել, այն էլ՝ առանձնապես խոշոր չափերի, դեռ կպարզվի։

Եթե հավելենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներով մեծ աղմուկ բարձրացվեց Ուրիխանյանի այժմյան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ, որի առթիվ մի շարք դատական գործեր են սկսվել, ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանի շուրջ օղակը սեղմվում է, և նպատակ կա նրան միանգամից ու ամբողջապես չեզոքացնել։ Հիշեցնենք, որ անցած ամիս Ուրիխանյանը հանդես էր եկել իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախկին իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ և մեղադրել էր նրանց «երկիրը միասնաբար կործանելու մեջ»։ Նա հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20-ին տեղի կունենա «շարքից դուրս» իրադարձություն:

Քանի որ այդ օրը մոտեցել էր, երեկ «Փաստը» կապ հաստատեց Տիգրան Ուրիխանյանի հետ, սակայն վերջինս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ միայն նշելով, որ նշված օրը և ժամին իր Youtube-ի ալիքով և Ֆեյսբուքի պաշտոնական էջում ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ, որից հետո, նրա խոսքով, «թեժ է լինելու»: Նա հրաժարվեց պատասխանել նաև քրեական վարույթի հետ կապված որևէ հարցի:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ վերջերս ոստիկանությունը գրավոր ծանուցել է Ուրիխանյանին ՀՀ զենքի մասին օրենքը խախտելու մասին։ Նախաձեռնվե՞լ է այդ մասով քրեական վարույթ, թե ոչ, դեռ հայտնի չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին