Ներքին 3 տարի առաջ - 21:46 19-10-2022

Հայրենիքի պաշտպանը մեծագույն արժեք է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնագծում մարտական հերթապահություն կրող եռամսյա հավաքի և նրանց միացող երկամսյա հավաքի մասնակիցները տարբեր բնակավայրերից հավաքված, տարբեր մասնագիտության և զբաղմունքի տեր մարդիկ են, սակայն նրանց բոլորին միավորում է երկրի պաշտպանության ընդհանուր նպատակը։

Չնայած սոցիալական բազմաթիվ խնդիրներին, որևէ մարտական դիրքում վարձատրության հետ կապված հարց որպես առաջնահերթություն չի ներկայացվում. գլխավոր խնդիրն այս պահին թշնամու առաջխաղացում թույլ չտալն է։

Սակայն սա չի նշանակում, որ մարտական հերթապահությունում ընդգրկվող անձնակազմի և ընդհանրապես զինծառայողների աշխատավարձի խնդիրը պետք է հետին պլան մղվի, իսկ իշխանությունը բացառապես զբաղվի այն կառույցների աշխատավարձերի/պարգևավճարների բարձրացմամբ, որոնք իշխանության պահպանման կամ պարզապես մահակի դեր ունեն։

Անկախ այն հանգամանքից, թե ում եմ հանդիպում մարտական դիրքերում՝ պարտադիր ժամկետայիններ, պայմանագրայիններ/սպաներ, վարժական հավաքների մասնակիցներ կամ կամավորականներ, միայն մեծ հպարտություն եմ ապրում, իսկ սա պարտավորեցնում է բոլորիս՝ յուրաքանչյուրիս մեր մասով և առաջին հերթին պետությանը, հայրենիքի պաշտպաններին՝ իրենց առաքելությանը համահունչ պայմաններով ապահովել՝ կենցաղից, սոցիալական վիճակից մինչև մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակ։

Հայրենիքի պաշտպանը մեծագույն արժեք է և չնայած այս իշխանության անտարբեր պահվածքին ու տարբեր ուղղություններով հարվածներին, շարունակում է իր ծանր, սակայն պատվաբեր առաքելությունը»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին