Ներքին 3 տարի առաջ - 21:25 19-10-2022

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։

Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,1 հա տարածք։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին