Ներքին 3 տարի առաջ - 13:54 19-10-2022

Բաքվի ագրեսիան ուղիղ հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը՝ Սոնա Ղազարյանի նամակին

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում և նոր հարձակման վտանգը:

ԱԺ-ից հայտնում են, որ պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:

Հաջակցություն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:

ADR խմբակցության ղեկավար Ֆերնանդ Կարթհայզայերը տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է պատգամավորի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ հարցերին, վերահաստատել Ադրբեջանի գործողությունների դատապարտումը՝ ընդգծելով, որ դրանք դատապարտվել են Եվրամիության կողմից:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարևոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:

Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի