Ներքին 3 տարի առաջ - 13:09 18-10-2022

Տղամարդկությունից զուրկ ԵՊՀ ռեկտորը կարող է զրկվել ծնողական իրավունքից

Oragir.news-ին տեղեկություններ էին հասել, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նախկին կինը դատարան հայց է ներկայացրել վերջինիս ծնողական իրավունքներից զրկելու համար։

Անշուշտ, սա շատ զգայուն թեմա է անդրադարձի համար՝ և անչափահասների շահ կա մեջտեղում, և անձնական կյանքի հարց կա, թեմային կարելի էր չանդրադառնալ, եթե Հովհաննիսյանը չլիներ պաշտոնյա, հանրային անձ, ավելին՝ մի ամբողջ սերնդի կրթության, ուսումնառության պատասխանատվություն ստանձնած մարդ։ Իսկ ծնողական իրավունքներից զրկելն ամենևին էլ կատակ բան չէ։

Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, թե որ դեպքում ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքներից։ Դրանք են՝ եթե նրանք

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.

զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ըստ օրենսգրքի՝ ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով, գործերը քննվում են ծնողներից մեկի, ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները։

Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։ Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:

Դատական տեղեկատվական համակարգում մեր որոնումներից պարզվեց, որ կնոջ հայցը վերաբերում է երեխաների հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու պահանջին, որպես երրորդ անձ՝ ընդգրկված է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Հայցը ընդունվել է վարույթ դեռևս 2019թ, Հովհաննիսյանն էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել առանց հոր թույլտվության երեխաներին ՀՀ սահմաններից հանելն արգելելու պահանջի մասին: Գործով 2022թ մարտին պետք է որոշում հրապարկված լիներ, սակայն դատական ակտը համակարգում մինչ օրս տեղադրված չէ։

Գործը գտնվել է ԲԴԽ դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանի վարույթում, ով այժմ քննում է իր գործընկերների՝ ժամկետների խախտման հիմքով հարուցված վարույթները, բայց փաստորեն իր դեմ էլ կարող էր վարույթ հարուցվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանի կինը ալիեմենտի բռնագանձման հայց էր ներկայացրել, որը բավարարվել էր, սակայն Հովհաննիսյանը դիմել էր Վերաքննիչ դատարան, բողոքը մասնակի բավարարվել էր և գործն ուղարկվել նոր քննության։

Այս դեպքում ակնհայտ է, որ վճռի բողոքարկումն արհեստականորեն ժամանակ ձգելու միջոց է, քանի որ երեխաները մեծանում են, և ինչքան ձգվի դատական պրոցեսը, այնքան ի վերջո քիչ գումար անհրաժեշտ կլինի վճարել։ Բայց խնդիրն ունի նաև բարոյական կողմ․ տղամարդուն վայել չէ երեխաների ապրուստը կնոջ վզին փաթաթելը։

Իրավական առումով՝ կնոջ եկամուտները որեւէ կապ չունեն ալիմենտ պահանջելու իրավունքի հետ, ինչը, վստահ ենք, և ԵՊՀ ռեկտորը գիտի, և իր փաստաբանը։

Լուսանկարը՝ Երևանի պետական համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում