Ներքին 3 տարի առաջ - 22:24 17-10-2022

Հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության արդյունքում

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հոկտեմբերի 16-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Վոլոդիա Ս.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա 2019 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 138-րդ (Բռնաբարությունը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:

Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին